Ավտովարկ
Վարկավորման (Կրեդիտավորման) Գլխավոր պայմաններ
Ֆիզիկական անձանց երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռբերման վարկերի տրամադրման պայմաններ
1.Հիմնական պայմաններ | ||
---|---|---|
1.1. Վարկի նպատակ | Ավտոմեքենայի ձեռքբերում, սպառողական | |
1.2. Վարկի արժույթ | ՀՀ դրամ | |
1․3․ Վարկի ձևակերպման վայր | Կազմակերպության գործունեության վայրում | |
1.4․ Վարկի նվազագույն գումար | 350,000 ՀՀ դրամ | |
1․5․ Վարկի առավելագույն գումար | 20,000,000 ՀՀ դրամ | |
1․6․ Տարեկան տոկոսադրույք | 16.00% | |
1․7․ Տարեկան փաստացի տոկոսադրույք | 39.84% - 39․92% | |
1․8․ Վարկի տրամադրման միանվագ վճար | 0% | |
1.9. Վարկի ամսական սպասարկման միջնորդավճար | 1.5% հաշվարկված վարկի ժամանակացույցով սահմանված նախորդ օրվա դրությամբ վարկի մնացորդային գումարի նկատմամբ | |
1.10. Ժամկետ | 24 - 120 ամիս | |
1․11․ Վարկային հայտի ուսումնասիրության վճար | Անվճար | |
1․12․ Վարկ/գրավ հարաբերակցություն | Ավտոմեքենայի շուկայական արժեքի մինչև 90% | |
1․13․ Կանխավճար | Ավտոմեքենայի շուկայական արժեքի 10%-ից սկսած | |
2.Ընդհանուր պայմաններ | ||
2․1. Վարկառուին/գրավատուին ներկայացվող պահանջներ | 18-70 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձ։ | |
2.2. Գրավի սեփականատեր | Վարկառու | |
2․3․ Գրավի առարկային ներկայացվող պահանջներ |
Մինչև 20 տարվա արտադրության կամայական մակնիշի ավտոմեքենա, որն ընդունելի է Մոգոյի կողմից որպես գրավի առարկա, (մինչև 3.5 տոննա բեռնատար կամ 8 տեղից ավել թեթև մարդատար ավտոմեքենաներից ընդունելի գրավ են համարվում միայն ոչ ռուսական արտադրության ավտոմեքենաները) |
|
2․4․ ԿԱՍԿՈ ապահովագրույթուն | Չի պահանջվում | |
2․5․ Գրավի գնահատում | Իրականացվում է Մոգո-ի կողմից` անվճար | |
2․6․ Գրավի ձևակերպում | Իրականացվում է հաճախորդի կողմից՝ Ճանապարհային Ոստիկանությունում (2.000 ՀՀ դրամ) | |
3.Տույժեր, տուգանքներ | ||
3.1. ժամկետանց պարտավորության գծով | Օրական 0.13%, բայց ոչ ավել քան օրենքով նախատեսված առավելագույն շեմը | |
4. Այլ պայմաններ | ||
4․1․ Վարկի և տոկոսագումարի մարումներ | Վարկի և տոկոսագումարի հանրագումարի հավասարաչափ ամսական մարումներ (անուիտետ) | |
4․2․ Վարկի տրամադրման եղանակ | Կանխիկ/Անկանխիկ | |
4․3․ Դրական որոշման և վարկի մերժման գործոններ | Դրական որոշման գործոններ` հաճախորդի դրական վարկային պատմություն, վարկարժանություն, եկամուտների բավարար մակարդակ և գրավադրվող մեքենայի բնութագրիչների համապատասխանություն Վարկային կազմակերպության կողմից սահմանված պահանջներին Մերժման գործոններ` հաճախորդի բացասական վարկային պատմություն, վարկարժանություն և/կամ եկամուտների ոչ բավարար մակարդակ և/կամ գրավադրվող մեքենայի բնութագրիչների անհամապատասխանություն Վարկային կազմակերպության կողմից սահմանված պահանջներին |
|
4․4․ Որոշման կայացման ժամկետ | 1 աշխատանքային օր | |
4․5․ Որոշման մասին տեղեկացման ժամկետ | 1 աշխատանքային օր | |
4․6․ Վարկի տրամադրման ժամկետ | Գրավի պայմանագիրը պետական գրանցում ստանալուց հետո 1 աշխատանքային օր հետո |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ | |
---|---|
1. Վարկային դիմում-հայտ | |
2․ Վարկառուի, վաճառողի անձնագիր կամ նույնականացման քարտ | |
3․ Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում) | |
4․ Ձեռքբերվող ավտոմեքենայի սեփականության վկայական, տեխնիկական անձնագիր (անհրաժետշության դեպքում) | |
5. Հաճախորդի (ընտանիքի անդամի, ընդ որում ընտանիքի անդամ են համարվում՝ ամուսին, երեխա, քույր, եղբայր, ծնողներ) վարորդական իրավունք | |
Ընկերությունը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում) |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՐԱՎԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾԱԾԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՐՎԵՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԻՆ (ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ www.mogo.am ՀԱՍՑԵՈՎ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽՔԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ՝ ՀԱՄԱՁԱՅՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԻ և ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ և ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՁևԵՐԸ և ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/05-Ի:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է: www.fininfo.am
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐԵԼ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՏՈՒՅԺԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ ՉԵՆ ԳԱՆՁՎՈՒՄ։ ԸՆԴ ՈՐՈՒՄ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ՄԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆՈՐԵՆ ՆՎԱԶԵՑՎՈՒՄ Է ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ։
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ԼՈՒԾԵԼ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴՐԱ ԿՆՔՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ 7 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԵԼՈՎ ՎԱՐԿԸ ԵՎ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԵԳՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.
որտեղ՝
i - տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR).
A - կրեդիտի գումարը /կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը/
n – կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
N - կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn –կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են կրեդիտավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Քաղվածքների, դրանց կրկնօրինակների տրամադրումը, օրենքով նախատեսված դեպքերից բացի, իրականացվում է համաձայն հաճախորդի դիմումի, անվճար, անմիջապես, հաճախորդի նախընտրած տարբերակով։