Կապ հաստատեք մեզ հետ
Հարցեր և պատասխաններ բոլոր ծառայությունների համար
Ավտովարկ ՊՐԻՄԵՐՈ
- Ի՞նչ վարկատեսակ է առաջարկում ՊՐԻՄԵՐՈՆ
-Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ
- Ինչպե՞ս դիմել Պրիմերո
Լրացրե՛ք դիմումն առցանց կամ զանգահարեք 012500300
- Եթե չունեմ կանոնավոր եկամուտ, կարո՞ղ եմ դիմել վարկի համար
Այո՛, կարող եք: Հասանելի սահմանաչափը կդիտարկվի ըստ Ձեր վարկարժանության։
- Որքա՞ն գումար կարող եմ ստանալ
Մենք հաճախորդներին առաջարկում ենք մինչև 20 միլիոն ՀՀ դրամ
- Ի՞նչ ժամկետով է վարկը տրամադրվում
Մենք հաճախորդներին առաջարկում ենք 24-120 ամիս ժամկետով վարկեր։
- Ի՞նչ տարբերակներով կարող եմ հաստատված վարկը կանխիկացնել
Հաստատված վարկը կարող եք ստանալ ընկերության մասնաճյուղերի դրամարկղերից (տվյալ
մասնաճյուղում դրամարկղի առկայության դեպքում), «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղից կամ կարող է փոխանցվել Վարկառուի Բանկային հաշվին, որը սահմանվում է պայմանագրով։ - Որքա՞ն արագ կարող եմ ստանալ վարկը
Անհրաժեշտ փաստաթղթերը և գործողությունները սահմանված ժամկետում իրականացնելու դեպքում վարկը հաստատվում է 30 րոպեի ընթացքում, իսկ գումարը հնարավոր կլինի ստանալ պայմանագրի պետական գրանցումից 1 աշխատանքային օր հետո։
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի հայտ ներկայացնելու համար
Վարկի դիմումի համար անհրաժեշտ է՝
-Վարկառուի, վաճառողի անձնագիր կամ նույնականացման քարտ
-Ձեռքբերվող ավտոմեքենայի սեփականության վկայական, տեխ․ անձնագիր` առկայության դեպքում
-Վարորդական իրավունքի վկայական։
-Վարկառուի եկամուտները հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում)
- Ինչպե՞ս կարող եմ դիմել ՊՐԻՄԵՐՈ հանգստյան օրերին
Մենք միշտ պատրաստ ենք սպասարկել Ձեզ։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին լրացրեք հայտ primero.am կայքից և հաջորդ աշխատանքային օրը Ձեզ հետ կապ կհաստատի մեր մասնագետը և արագ ընթացք կտա Ձեր հայտին։
- Ինչու՞ է դիմումս մերժվել
Ձեր վարկային դիմումը կարող է մերժվել` բացասական վարկային պատմության և/կամ անբավարար եկամուտների սահմանված պայմաններին անհամապատասխանության պատճառով։
- Հնարավոր է արդյո՞ք ունենալ զուգահեռ մեկից ավել վարկ Պրիմերոյում
Գործող պայմաններով նման հնարավորություն հասանելի չէ։
- Ո՞վ կարող է վարկավորվել ՊՐԻՄԵՐՈ-ում
Վարկի համար կարող են դիմել 18-70 տարեկան, ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող ֆիզիկական անձիք։
- Կարո՞ղ եմ դիմել նոր վարկի համար, եթե ունեմ գործող վարկեր այլ կազմակերպություններում:
Այո, կարող եք, եթե ձեր եկամտի և ծախսերի հարաբերակցությունը թույլ է տալիս լրացուցիչ պարտավորություններ ստանձնել, ապա Ձեր հայտը կդիտարկվի մեր մասնագետների կողմից։
Վարկի մարում
- Ինչպե՞ս պետք է կատարեմ վարկի ամսական մարումը
Վարկը կարող եք մարել Easypay և Telcell կամայական տերմինալի Mogo-ի բաժնից, ինչպես նաև՝ գումարը փոխանցելով/մուտքագրելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գտնվող 2470103601360080 հաշվեհամարին։
- Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան է վճարման ենթակա գումարը
Դուք կարող եք տեղեկանալ Ձեր ընթացիկ և հաջորդ ամսվա վճարման ենթակա գումարի մասին անմիջապես մոտակա Easypay-ի և Telcell տերմինալի կամ էլեկտրոնային դրամապանակների (wallet) Mogo բաժնից կամ զանգահարել մեր տեղեկատվական կենտրոն (374 12) 500 300 հեռախոսահամարով։
- Ինչպե՞ս կարող եմ վճարել, եթե մարման օրը համընկել է հանգստյան օրվա հետ
Եթե մարման օրը համընկել է հանգստյան օրերի հետ, հոգ չէ, վճարեք հաջորդող առաջին աշխատանքային օրը և դա ուշացում չի դիտարկվի։ Ամեն դեպքում դուք կարոք եք մարել ձեր վարկը մոտակա EasyPay և Telcell տերմինալների միջոցով, որոնք գործում են նաև ոչ աշխատանքային օրերին։
- Հնարավո՞ր է արդյոք վաղաժամկետ մարել վարկը։
Այո, իհարկե հնարավոր է․ վաղաժամկետ պարտավորության մարման դեպքում տույժեր չեն կիրառվում։
- Ի՞նչ անել, երբ վարկը մարվում է ամբողջությամբ:
Հաճախորդների գոհունակությունը ապահովելու համար պարտավորությունը ամբողջությամբ մարելուց հետո երկու աշխատանքային օր հետո մեր ընկերությունը կազմակերպում է գրավի ազատման դիմումի ներկայացումը, սակայն դուք կարող եք օգտվել ընկերույթունում մատուցվող հավելյալ ծառայություններից և համապատասխան վճարով գրավից ազատման գրությունը կուղարկվի նույն կամ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում։ Եվ իհարկե կարող եք տնօրինել Ձեր մեքենան ինչպես կցանկանաք։
- Եթե ունեմ ժամկետանց պարտավորություն, կարո՞ղ եմ դիմել վարկի համար
Եթե վարկի համար դիմելու օրվա դրությամբ առկա չէ գործող ժամկետանց պարտավորություն, ապա Ձեր հայտը կարող է դիտարկվել ընկերության կողմից։